Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Կորոնավիրուսի տարածման արագությունը և ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի

Հունիս 01,2020 20:44

«Կորոնավիրուսի դեմ պայքարը կառուցվել է փուլային ռազմավարությամբ»,- պարետատան նիստից հետո վարչապետի կեցավայրից ուղիղ եթերի ընթացքում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքերով՝ անցած հինգ ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարելի է առանձնացնել՝ մինչև ապրիլի կեսերը ժամանակահատածը, երբ մոտ վեց շաբաթ տեղաշարժի և տնտեսական սահմանափակումներ տեղի ունեցան, որոնք ուղեկցվել են առողջապահական համակարգում կարողությունները ընդլայնելու, թեստավորման համար հնարավորություններ ստեղծելու համար. «Կարծում եմ՝ այս խնդիրը բավարար չափով կատարվել է, և առողջապահական համակարգը այս պահի դրությամբ սպասարկում է փաստացի բավականին մեծ ծավալով դեպքերի։ Իհարկե, արդեն փոփոխվել են, թե ինչ դեպքեր է սպասարկելու համակարգը։ Այնուամենայնիվ, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը սպասարկվում է առողջապահական համակարգի միջոցով։ Եվ նաև այս կարողությունները շարունակաբար զարգացվում են»։

Տիգրան Ավինյանը անդրադարձավ նաև Հայաստանում թեստավորման արտադրությանը՝ նշելով, որ վաղը թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Նա հավելեց, որ Մոլեկուլյար կենսաբանության ազգային կենտրոնի կարողությունները գնահատվում են՝ օրական 3500-5000 թեստ, որը հնարավորություն է ստեղծելու բավարարել ներքին պահանջարկը։

Ռազմավարության հաջորդ փուլը եղել մինչև մայիսի ավարտը՝ սահմանափակումների աստիճանաբար թուլացման տեսքով. «Սա եղել է մի փուլ, որի ընթացքում մենք աստիճանաբար բացվել ենք, և կրկին աստիճանաբար բացման ընթացքում ունեցել ենք վարակի տարածման քանակների աճ, բնականաբար, ինչպես շատ և շատ երկրներում, որոնք որ սահմանափակումների ռեժիմից երբ որ անցում են կատարում բացվելու և սահմանափակումները նվազեցնելու ռեժիմին, ավտոմատ կերպով վարակի տարածման որոշակի ծավալ աճում է։ Բայց դեռևս կարծում եմ, մեր գնահատականով, տարածման արագությունը և ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի»։

Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ներկա պահին աշխատում են առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումների ձևակերպելու ուղղությամբ։ Եվ հաշվի են առնելու երկրում համաճարակային վիճակը և տնտեսական հնարավորությունները. «Իրականում, սահմանափակումների ռեժիմին վերադարձը բազմաթիվ անգամ քննարկել ենք։ Դա ծայրահեղ մեթոդ է, և այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք։ Եվ իհարկե, հետևում ենք միջազգային գործընկեր պետությունների կողմից վարվող քաղաքականությունների տրամաբանության փուլերին, որովհետև փաստացի նաև մեր գործընկերների հետ նաև մեր ավիափոխադրումների վերականգնման հարցը և ընդհանուր մեկ միասնական մոտեցում ունենալու հարցեր ենք ունենալու, որոնք որ անպայմանորեն հաշվի են առնվելու հետագա քայլերը պլանավորելիս»։

Պարետը նաև նշեց, որ պարետատան առաջիկա նիստերին կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին և օդային հաղորդակցության վերաբացմանը վերաբերող հարցերը. «Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն՝ հուլիսի կեսերից»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1833055303498601/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930