Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Վստահ եմ՝ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել

Հունիս 01,2020 20:15

«Թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև ոչ բոլոր լաբորատորիաներն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պետք է պարբերաբար կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք»,- պարետատան նիստից հետո վարչապետի կեցավայրից ուղիղ եթերի ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսի գրանցած նոր դեպքերին  ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ լարված է մնում նաև հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես՝ ռեանիմացիոն մահճակալների. «Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Ուզում եմ նորից անդրադառնալ այս ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թվին, այն  կրկին տատանվում է մոտավորապես 500-ի շրջանակներում վերջին մի քանի օրերի ընթացքում։ Այս ընթացքում մենք լավացման միտումներ չենք տեսնում, և պետք է մեր բոլոր միջոցառումները ավելի ինտենսիվ շարունակենք, հատկապես՝ այդ երեք պարզ կանոնների պահպանում, որպեսզի այս թվերը չաճեն, և հնարավորինս իջնեն»։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ շարունակվում է առողջության առաջնային պահպանման օղակի ինտեգրումը գործընթացին։ Այդ մասին է վկայում պոլիկլինիկական համակարգից հավաքվող թեստերի թիվը։ Շարունակվում են նաև վերապատրաստման դասընթացները. «Հաճախ եմ լսում բողոքներ, որ պոլիկլինիկական համակարգը լավ չի տիրապետում այս հիվանդության վարմանը տնային պայմաններում։ Իհարկե, հնարավոր է, որ այդպիսի դեպքեր լինեն, հնարավոր է, որ բազմաթիվ այդպիսի դեպքեր լինեն, որովհետև փաստացի սա մի նոր իրավիճակ է բժիշկների համար, և  նրանց ժամանակ է պետք ինտեգրվելու այս հիվանդության դեմ պայքարի համակարգին, որը մինչ այդ միայն հիվանդանոցային համակարգն էր։ Բայց վստահ եմ, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել, և կվարի պացիենտներին այնպես, ինչպես մեր ուղեցույցներում է գրված։ Իսկ մենք միայն բարդացած և շատ ծանր դեպքերը կհոսպիտալացնենք և այնտեղ պատշաճ բուժօգնություն ցույց կտանք մեր քաղաքացիներին»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1833055303498601/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930