Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Հունիս 01,2020 21:45

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար:

Վստահ եմ, որ նախորդ տարիների նման, այսօր էլ եք ցանկանում մայրիկների, հայրիկների, տատիկների ու պապիկների և ձեր ընկերների հետ լինել այգիներում, պուրակներում, խաղահրապարակներում, զվարճանքի կենտրոններում:

Ցավոք, համավարակի պատճառով այս տարի տոնն այդ կերպ նշելու հնարավորությունը սահմանափակված է։ Սակայն, վստահ եմ, որ շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ մինչ այդ ձեր հարազատները կանեն հնարավորը, որ տոնը շարունակվի ամեն օր ու դառնա հիշարժան և ուրախ:

Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, առողջություն, խաղաղ երկինք ու ավելին սովորելու և իմանալու բազում հնարավորություններ, որ պատրաստ ենք ստեղծել ձեզ համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930