Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի կեցավայրից ուղիղ եթերով ճեպազրույց ունեցան։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետությունում կարող են 18-20 հազար ասիմպտոմ դեպքեր լինել, երբ հիվանդները իր պես որևէ կասկած չունեն, որ վարակված են կորոնավիրուսով. «Մեր ընտանիքը իր ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում, այս պահի դրությամբ ախտանիշներ չունենք։ Այստեղ դուրս գալուց առաջ ջերմությունս չափեցի, ինչպես վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի գնալիս եմ չափել, ջերմությունս 36.5 էր»։
Վարչապետը անդրադարձավ պարետատան նիստին՝ նշելով, որ հեռավար կերպով է վարել այն. «Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, հանրապետությունում շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր սիրելի հայրենակիցները։ Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ։ Ասեմ, որ ռեյդերը շարունակվելու են, և այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը։ Իհարկե, քննարկումների արդյունքում միայն որոշում կկայացվի»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1833055303498601/
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ