Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։
Ձերբակալված Մազնլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, այդ անգամ նույնպես ասել էր, որ իր հիվանդության ազդեցության տակ է նման կերպ վարվել։
Մազլումը պնդել էր, որ որևէ պատճառ չկա իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա զղջացել է իր արարքի համար։
Մազլումին կալանավորելու վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված պահանջը դատարանը չէր ընդունել, փոխարենը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել։ Սակայն հունիսի 1-ին դատախազությունը առարկել է նրան ազատ արձակելու որոշումը և կրկին պահանջ ներկայացրել վերջինիս կալանավորելու համար։
Կարդացեք նաև
Նշվում է, որ այդ պահանջն ընդունվել է դատարանի կողմից և կրկին ձերբակալվել է Մազլումը։ Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է ընդունել։
Հերթական խոստովանական ցուցմունքում Մազլումն ասել է, որ խաչը տեսնելիս ճնշվել է, անհանգստություն է զգացել և միանգամից պոկել ու ցած է նետել։
Աղբյուր` Ermenihaber.am/aa.com.tr