Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ի կողմից ընտրված Հրայր Թովմասյանին համարում են ոչ լեգիտիմ, իսկ Արթուր Դավթյանին պարգեւներ են տալիս. Գլխավոր դատախազի պատասխանը

Հունիս 01,2020 19:20

Aravot.am-ն այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ ասում են՝ Հրայր Թովմասյանին ընտրել է ՀՀԿ-ի մեծամասնությամբ նախկին ԱԺ-ն ու նրան համարում են ոչ լեգիտիմ ՍԴ նախագահ, ասում են՝ ՀՀԿ-ին մերժել է հանրությունը, մերժել է նաեւ նրան, բայց ո՞նց է ստացվում, որ ձեզ նույնպես նախկին ԱԺ-ն է ընտրել, իսկ ձեզ պարգեւներ, մեդալներ են տալիս ու լեգիտիմ են համարում:

Նա պատասխանեց. «Ինձ նախկինը չի ընտրել, դրանից առաջինն է ընտրել»: Նա ուզում էր հեռանալ, խնդրեցինք, որ պատասխանի, որովհետեւ այս հարցադրումները մամուլում, սոցցանցերում հնչում են՝ ուզի, թե չուզի: Մարդիկ հարցնում են՝ երկու գրեթե նմանատիպ իրավիճակ է, ՍԴ նախագահին համարում են ոչ լեգիտիմ, ձեզ՝ պարգեւներ, ո՞նց է ա ստացվում, մարդիկ հարցնում են՝ ի՞նչ գին է վճարել: Դավթյանը պատասխանեց. «Հիմա ով ինչ է իրականացնում, ամեն մարդ պատասխանատու է իր գործողության, իր արարքի համար: Եթե որեւէ մեկը լավ աշխատանք է կատարել, ուրեմն արժանանում է դրան համարժեք գնահատականի: Մեկը կարգապահական խախտում է թույլ տվել՝ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում, մեկը հանցագործություն է թույլ տվել, ուրեմն՝ քրեական պատասխանատվության: Եվ դա վերաբերում է բոլորին՝ առանց բացառության եւ այստեղ պետք չի ինչ-որ բաներ փնտրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930