«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող 2019-2020թ.թ. հանրակրթական ծրագրերը կազմակերպվել են «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում, որոնց մասնակցել և ավարտել են 11 աշակերտներ։
Համավարակի պատճառով «Աբովյան» ՔԿ հիմնարկում այս տարի Հունիսի 1-ի տոնակատարության միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն