Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանի ասածներն իրականության հետ աղերս չունեն». ՀՀ գլխավոր դատախազ

Հունիս 01,2020 18:04

«Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ն լքել է նրան հետապնդման ենթարկելուց ամիսներ առաջ: Ընդ որում, կարեւոր եմ համարում ասել. մամուլում հրապարակումներ տեսա, թե պարոն Հայրապետյանն, իբր, շահագրգիռ է վերադառնալու ՀՀ, բայց համավարակով պայմանավորված՝ խնդիրներ կան»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդեպ քրեական հետապնդման փաստին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արթուր Դավթյանը շարունակեց. «Ուզում եմ օբյեկտիվ տեղեկություն փոխանցել հանրությանը, որ պահին պարոն Հայրապետյանը ցանկություն է հայտնել վերադառնալու, մեր եւ նախաքննական մարմնի կողմից հնարավոր բոլոր կապերն ապահովվել են: Կապ է հաստատվել ՌԴ-ում մեր դեսպանի հետ, որպեսզի դեպի ՀՀ առաջին իսկ թռիչքի հնարավորության դեպքում հատկապես պարոն Հայրապետյանի՝ ՀՀ գալն ապահովվի, եւ, ինչպես նկատում եք, պարոն Հայրապետյանի հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930