Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում:
Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:
Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի,
ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի:
Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ