Բելառուսում Մայդան չի լինի և պետք չէ այն համեմատել Հայաստանի կամ Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպմանը:
«Պետք չէ մեզ համեմատել, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր գրում, որ մեզ մոտ հայտնվել են նոր փաշինյաններ, նոր զելենսկիներ, և որ մեզ մոտ գրեթե Հայաստանի կամ Ուկրաինայի իրավիճակն է: Պետք է ասեմ, որ իրավիճակը տարբեր կարող է դասավորվել: Պարզապես, մեզ մոտ չկան ո՛չ փաշինյաններ, ո՛չ զելենսկիներ,- ասել է Լուկաշենկոն:- Ինչ իրավիճակ էլ որ տեղի ունենա Հայաստանում և Ուկրաինայում, այնուամենայնիվ, այդ մարդիկ՝ և՛ Զելենսկին, և՛ Փաշինյանը, տաղանդավոր են: Ես արդեն նրանց հետ մոտիկից ծանոթացել եմ: Նրանք անկասկած տաղանդավոր մարդիկ են, և գլխավորը՝ իրենց երկրի նվիրյալներ»:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսում «ոչ մի Մայդան» էլ չի լինի, միաժամանակ նշել է, որ բելառուսցիներին ոչ ոք չի խանգարում իրենց տեսակետն արտահայտել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ