Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը. Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

Հունիս 01,2020 17:37

Օրացույցի այս օրը՝ հունիսի 1-ը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։

Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։

Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։ Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին։

Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը։ Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք։

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930