Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար հայ մարզիկ, 24-ամյա Արթուր Դալալոյանը ցույց է տվել, որ ֆուտբոլային գնդակին մարմնամարզական գործիքներից պակաս չի տիրապետում:
Այդ կադրերով տպավորված՝ «Բարսելոնայի» եւ Լիոնել Մեսսիի երկրպագուներից մեկն արձագանքել է հետեւյալ գրառումով. «Հինգ տարուց Արթուրին սպասում ենք «Բարսելոնայում»: Բայց խնդիրն այստեղ այն է, որ ֆուտբոլասերը երեւի տեղյակ չի եղել, որ Արթուր Դալալոյանը երկրպագում է Մադրիդի «Ռեալին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև