Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի սակագինը բարձրացնել. ինչ սակագին է առաջարկում ՀԾԿՀ-ն

Հունիս 01,2020 17:13

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այս տարվա ապրիլի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման եւ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման համար:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բնակչության համար վերջնական սակագին սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն իր քննարկումների եւ հաշվարկների արդյունքում առաջարկում է սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ:

Ըստ էության «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է 3091 դրամով էժանացնել գազը, բայց ռուսական այս ընկերության առաջարկում մի «նրբություն» կա. ընկերությունն իր ներկայացրած հայտով առաջարկում է սոցիալապես անապահովների համար նույնպես սահմանել  135,909 դրամ՝ ներկայումս գործող 100,000-ի փոխարեն՝ տարեկան մինչեւ 600 խմ սպառման դեպքում: Ընդ որում, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է թանկացնել նաեւ ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության ոլորտում որոշ արտադրությունների՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը բարձրացնել, ներկայումս գործող 212 դոլարի փոխարեն այն դարձնել 283.14 դոլար, իսկ հանձնաժողովն առաջարկում է այս խմբի սպառողների համար սահմանել 224 դոլար:

Ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար էլ ռուսական ընկերությունն առաջարկում է կրկին սահմանել 135,909 դրամ, ներկայումս գործող139 հազարի փոխարեն:

Իսկ ամսական 10 հազար խմ եւ ավել սպառում ունեցողների համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է կրկին բարձրացնել գինը՝ գործող 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար:

Ըստ հանձնաժողով ներկայացված հայտի, սպառողների վաճառվող բնական գազի  միջին կշռության սակագինը 1000խմ-ի համար այժմ 255.06 դոլար է, «Գազպրոմ Արմենիան» առաջակում է այն դարձնել 283.14 դոլար, հանձնաժողովն առաջարկում է 266.71 դոլար սակագին:

Գազի սակագնի փոփոխման վերաբերյալ հանձնաժողովը մայիսի 4-ին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային քննարկում է կազմակերպելու, որի ընթացքում էլ ներկայացվելու են սակագնի փոփոխման հիմքերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930