Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա են դիմակ կրելու պարտադիր պահանջ անհամաչափ ձևով կիրառելու և այդ հիմքով քաղաքացիներին տուգանելու մասին բազմաթիվ պնդումներ. «Իրավական ուղի»

Հունիս 01,2020 16:11

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։

Զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ առկա են նշված պահանջն անհամաչափ ձևով կիրառելու և այդ հիմքով քաղաքացիներին տուգանելու մասին բազմաթիվ պնդումներ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին տուգանելու դեպքերին, երբ բացարձակ անհասկանալի է դիմակ կրելու պահանջի կապը համավարակի դեմ պայքարի իրավաչափ նպատակի հետ։

Այդ կապակցությամբ «Իրավական ուղի»-ն հայտարարում է, որ պատրաստ է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն՝ նշված պահանջի խախտման հիմքով վարչական ակտերը (տուգանքները) սահմանված կարգով բողոքարկելու հարցում։ Բողոքները կազմվելու են համաչափության սկզբունքը խախտելու, ինչպես նաև իրավասություն չունեցող պաշտոնատար անձի կողմից սահմանված լինելու հիմքերով։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։

Միաժամանակ կոչ ենք անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները։

«Իրավական ուղի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930