Ազգային ժողով են եկել կորոնավիրուսի պաշտպանիչ արտահագուստով բժիշկներ: Սա իրարանցում էր առաջացրել ԱԺ միջանցքներում, քանի որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով են վարակվել, իսկ նրա հետ այս օրերին շփվել են պատգամավորներ:
Բժիշկները չպատասխանեցին, թե կոնկրետ որ պատգամավորի համար են եկել, ասացին՝ իրավասու չենք որեւէ հարցի պատասխանել:
Հիշեցնենք նաեւ, որ իմքայլական Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է վարչապետի տուն: Մեր տեղեկություններով՝ նա երեկոյան գնալու է թեստ հանձնելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ