Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քանիցս խոսել եմ մոր հետ. որեւէ առաջընթաց չկա». պատգամավորը՝ սեռական ոտնձգության ենթարկված երեխայի մասին

Հունիս 01,2020 15:54

«2018թ.-ին երեխաների հանդեպ հանցագործությունների թվի աճ կար, սակայն 2019թ.-ի ցուցանիշների մասին չխոսեցիք: Հունվարին մի տղայի հանդեպ սեռական բնույթի բռնությունների մասին ահազանգ եղավ, իսկ մայիսին՝ 9 ամյա երեխայի հանդեպ: Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում եւս գրանցվել են նման դեպքեր: Այս հրեշավոր գործերի ոլորտում ի՞նչ պատկեր կա, պաշտոնական թվերի եւ իրականության միջեւ տարբերություն կա՞»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դատախազության աշխատանքի 2019թ.-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը:

Դավթյանը նախ նշեց, որ զեկույցի բոլոր թվերը հրապարակել հնարավոր չէր. «2019թ.-ին առանձնահատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել այդ հարցը, բայց անչափահասների հանդեպ հանցագործությունները մշտապես դատախազության ուշադրության կենտրոնում են: Մեր աշխատանքը ներառում է գործակցություն հնարավոր կառույցների հետ, որոնք գործ ունեն անչափահասների իրավունքների հետ»:

Աննա Կոստանյանը մատնանշեց, որ 9-ամյա երեխայի դեպքի հետ կապված դեռեւս 2017թ.-ին հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն 2019թ.-ին մայրն ահազանգել է, որ դեպքը կրկնվում է. «Քանիցս խոսել եմ երեխայի մոր հետ, եւ որեւէ առաջընթաց չկա այդ գործում: Մյուս նման գործերին էլ է դա վերաբերում: Խնդիրը ո՞րն է: Ի՞նչ է արվում, որ երեխաների հանդեպ շարունակվող նման հրեշավոր դեպքերը կանխվեն, իրավապահների կաշկանդվածությունն ինչո՞ւմ է կայանում»:

Արթուր Դավթյանն արձագանքեց. «Եթե կարճ ասեմ, կաշկանդվածությունը ոչնչում չի կայանում: Չի կարող լինել կաշկանդվածություն, դա բացառված է: Այլ բան է, որ դուք եւ քննիչը կամ դատախազը փաստերի հանդեպ տարբերվող գնահատական ունեք: Եթե հանցագործության դեպքը չի հաստատվում, օրենքը սահմանում է՝ չենք կարող դատի տալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930