Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անչափասների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը

Հունիս 01,2020 15:44
cec

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա տղա:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա պատանին  իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930