Վարչապետն իր ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով:
Պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետի հետ. «Վերջին անգամ երեկ եմ շփվել, կոնտակտ չեմ ունեցել, եղել եմ դիմակով, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ, նորից եմ կրկնում՝ կոնտակտ չի եղել»:
Հարցին՝ դուք թեստավորվե՞լ եք՝ նա պատասխանեց, որ դեռ ոչ. «Պահպանվել են բոլոր կանոնները, եղել եմ դիմակով, մոտ տարածության վրա շփում չի եղել, կոնտակտ անգամ չի եղել: Ախտահանվել եմ տուն մտնելիս էլ, դուրս գալիս էլ»:
Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այսօր նիստերի դահլիճ է մտել, քվեարկել է ու դուրս եկել, դահլիճում էլ որեւէ մեկի հետ չի շփվել:
Կարդացեք նաև
Հրաչյա Հակոբյանը վստահեցրեց, որ ձեռքով չի բարեւել, միակ մոտ տարածության շփումը եղել է իր կողքի նստողների հետ՝ առանց կոնտակտի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ