Լրահոս
Օրվա լրահոսը

1376 կազմակերպության գործունեության դադարեցում՝ 1 ամսում. տեսչական մարմինները շարունակում են ստուգումներ իրականացնել

Հունիս 01,2020 14:40

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

31.05.2020-ի  դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը:

31.05.2020-ի դրությամբ իրականացվել է  19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել  Արաբկիր վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել   Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում  ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների  կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։  Թերություններ  եղել են  երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել  է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը  չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ,  որտեղ նախորդ  շաբաթվա համեմատ երեխաների թիվն  աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։

ՔՏՀԱ տեսչական մարմինը  վերահսկողություն է իրականացրել  Արաբկիր վարչական շրջանում

Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ  ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղևորներ:

Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ և իրականացրել  ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Երևանի այլ վարչական շրջաններում և մարզերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք    շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930