Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից ապաքինվել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Հունիս 01,2020 14:20

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր:

47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին:

Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը:

Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930