Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում անկարգությունների հետևանքով տուժել է նաև հայկական բիզնեսը

Հունիս 01,2020 14:05

ԱՄՆ-ում վերջին օրերին սկսված անկարգությունների հետևանքով տուժել է հայ գործարարի պատկանող խանութ:

Wally Sarkeesian անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ 30 տարվա ընտանեկան բիզնես հանդիսացող խանութն ամբողջությամբ ավերվել է և թալանվել է: «Գողերը, որոնք հարձակում են գործել, ավերել ու թալանել են, ցուցարար չեն, գողեր են»,- գրել է նա:

Նկատենք, որ վերջին օրերին միջազգային լրատվամիջոցները գրում են, որ զանգվածային անկարգություններից տուժել է նաև բիզնեսը, մասնավորապես, փակվել են մի քանի տասնյակ խանութներ, դրանց մի մասը ավերվել ու թալանվել են:

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջին օրերին ԱՄՆ ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 4400 մարդ, որոնց մի մասը՝ հենց թալանի մեղադրանքով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930