Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դեպքում հանցավոր անփութության արդյունքում է անձը կարողացել հատել սահմանը». գլխավոր դատախազ

Հունիս 01,2020 13:40

Այս կամ այն քրեական գործով անցնող պաշտոնյայի՝ ՀՀ սահմանը հատելու ամեն դեպք ուսումնասիրվում է ՀՀ դատախազության կողմից: ԱԺ նիստում այսօր դատախազության 2019թ.-ի տարեկան հաղորդումը ներկայացնելիս անդրադառնալով փաստին, որ որոշ պաշտոնյաներ հասցրել են լքել ՀՀ սահմանը եւ հետախուզման մեջ են, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Իհարկե, շատ լավ հասկանում եմ իրավիճակի զգայունությունը: Ունեցել ենք դեպքեր, երբ պարզվել է, որ անձի սահմանը հատելն արգելելը կլիներ հակաօրինական, հետեւաբար, այստեղ որեւէ մեկի մեղավորության խնդիր չկա»,-նկատեց Դավթյանը:

Նրա խոսքով. «Ստուգման արդյունքում ունեցել ենք նաեւ դեպք, երբ պարզվել է, որ հանցավոր անփութության արդյունքում է անձը կարողացել հատել սահմանը, եւ այդ փաստով դատախազության հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ, եւ հիմա հատուկ քննչական ծառայության վարույթում ընթանում է նախաքննություն: Այս ուղղությամբ մեր աշխատանքն ամենօրյա է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930