Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր միասնությունն ու եղբայրությունը թող լինեն հարատև». Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը շնորհավորանք է հղել հայ համայնքին. Ermenihaber

Հունիս 01,2020 13:45

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել՝ շնորհավորելով Թուրքիայի հայ համայնքին Պոլսո hայոց պատրիարքության հիմնադրման 559 ամյակի կապակցությամբ։

Թուրք նախարարը շնորհավորանքն ուղղել է Պոլսո hայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին և հայ համայնքին։

Շեշտելով այն հանգամանքը, որ կրոնական ազատության սկզբունքից ելնելով է օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողը 1461թ. թույլ տվել հիմնել Հայոց պատրիարքությունը՝ Ալթունը բարեմաղթել է հետևյալը. «Մեր միասնությունն ու եղբայրությունը թող լինեն հարատև»։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930