Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հասանովը խոստովանեց, որ ապրիլյան քառօրյան սանձազերծել է Ադրբեջանը». Մակունց

Հունիս 01,2020 12:26

«Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունում նա, ըստ էության, խոստովանել է, որ 2016թ.-ի ապրիլյան քառօրյան սանձազերծել է Ադրբեջանը»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որ ապրիլյան ռազմական գործողություններում Ադրբեջանն իր խնդիրը չի կարողացել կատարել, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչպես 90-ականներին եւ 2016թ.-ին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք եւ ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Մեր կարեւոր խնդիրն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նման հայտարարությունների վրա, որովհետեւ Ադրբեջանը շարունակ խախտում է Մինսկի խմբի ձեւաչափի երեք կարեւոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը»,-փաստեց Մակունցը:

Նկատի ունենալով այն փաստը, որ Հասանովի հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «աշխարհում առաջնային է ուժի գործոնը» արտահայտությունը, Լիլիթ Մակունցը շեշտեց՝ միջազգային հանրությունը եւ խաղաղության համար պատասխանատու կառույցները չպետք է անտարբեր լինեն Ալիեւի հայտարարությունների հանդեպ, որովհետեւ անտարբերությունը կարող է ազատ արձակել Ալիեւի ձեռքերը եւ նոր էսկալացիայի հանգեցնել, եւ որովհետեւ այն ուժգին պատասխան է ստանալու եւ աղետալի հետեւանքների հանգեցնելու հենց Ադրբեջանի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930