Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ տասնյակ նահանգներում պարետային ժամ է սահմանվել. բերման է ենթարկվել մոտ 4400 մարդ

Հունիս 01,2020 12:21

ԱՄՆ իշխանությունները վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բերման են ենթարկել մոտ 4400 մարդ: Նման թվեր է հրապարակել Associated Press գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ բերման ենթարկվածներին հիմնականում մեղադրանք է առաջադրվել պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու, թալանի համար: Հաղորդվում է, որ բողոքի ցույցերին մասնակցել է արդեն մի քանի տասնյակ հազար մարդ:

ԱՄՆ մի քանի տասնյակ քաղաքներում, այդ թվում Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Ատլանտայում, Դենվերում, Սիեթլում պարետային ժամ է սահմանվել:

15 նահանգներում մոբիլիզացվել է ազգային գվարդիան, իրավապահներին օգնում են մոտ 5000 գվարդիական:

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Մինեսոտայում ոստիկանը ձերբակալելիս սպանել էր 46-ամյա սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930