ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։
Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։
Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։
Կարդացեք նաև
Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»։