Ցանկանում եմ փաստել, որ Միքայել Մինասյանի լայվերն, իրավամբ, հետաքրքիր են, ունեն մեծ լսարան և ինչպես հետաքրքիր սցենարներով սերիալներն են պահանջված, այդպես էլ՝ նրա լայվերը:
Այո, իշխանության կողմից քաղաքական, հասարակական կայացած գործիչներին չհանդուրժելու, չգնահատելու քաղաքականության արդյունքում այսօր այն ետ է վերադարձվում իշխանությանը ոչ պակաս ցինիզմով ու սարկազմով, ինչը որ արվում էր իշխանության թողտվության արդյունքում կենսագրություն ու հեղինակություն ունեցող հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ, ընդհուպ անձնավորելով, արհամարհելով, անգամ երեխաների ներկայությամբ կպնելով նրանց արժանապատվությանը. Հ.Բաբուխանյան, Հ.Բագրատյան, Պ.Հայրիկյան, Հ.Մարգարյան, բայց Պետական կառավարման ինստիտուտները ամեն գնով թուլացնելու մտադրությանն օրենքի ուժով պետք է խստագույնս պատասխանվի, իսկ հասարակական, քաղաքական գործիչները, մի կողմ դնելով իրենց նեղվածությունն ու ամբիցիաները, ունեն պարտավորություն՝ քաղաքական գնահատական տալու այն հայտարարություններին, որոնք, իրավամբ, կարող են թուլացնել ինչպես Վարչապետի դիրքերը, այնպես էլ՝ ի վնաս Հայաստանի օգտագործվեն երրորդ երկրների կողմից:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ