Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրատապ է». ոստիկանությունում բարեփոխումների օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Հունիս 01,2020 10:49

«Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների» օրինագծի առաջին ընթերցման քվեարկությունից առաջ այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 111 «կողմ» ձայներով:

Ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն առաջարկել է այս օրինագիծը երկրորդ ընթերցման դնել 24 ժամում: ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց՝ հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված: Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց՝ հրատապությամբ է պայմանավորված: Օրինագիծը հրատապ ռեժիմով քվեարկության դնելուն պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց «կողմ»(«դեմ»՝ 2 եւ «ձեռնպահ»՝ 2), հետեւաբար՝ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը քվեարկության կդրվի 24 ժամում:

Հիշեցնենք, որ այս օրենսդրական փոփոխությամբ՝ ճանապարհային ոստիկանության փոխարեն ստեղծվելու են պարեկային ծառայություն եւ օպերատիվ կենտրոն, իսկ պահանջվող չափանիշներին համապատասխանողները ծառայության անցնելու են մրցութային կարգով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930