Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղպաղակի փայտիկներ ենք հավաքում, բայց արդեն այն բժշկի համար, որը մեր տան ամենափոքրիկի կոկորդը ստուգելու համար փայտիկ չուներ․ «Ա1+»

Մայիս 31,2020 23:49

Սա մի պատառիկ է 20-ամյա ուսանողուհու օրագրից։ Աղջիկը, որը բնակվում է Արմավիրի մարզի գյուղերից մեկում, ներկայացնում է իր զգացողությունները, երբ ընտանիքի անդամները մեկը մյուսի ետեւից հիվանդացել են․

«Տան ամենափոքրը տևական ժամանակ ջերմում էր, երեխային համայնքային բժշկի մոտ տարանք՝ հասկանալու՝ հո՞ լուրջ բան չկա։ Բժիշկը կոկորդը ստուգելու փայտիկ չուներ, թոքերը լսեց, դեղեր նշանակեց հազի համար։

Կորոնավիրուսը, բարեբախտաբար, շրջանցեց մեր ընտանիքը, որտեղ կան խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

Բայց․․․ վերադարձրեց վաղուց մոռացված հուշը։ Տարիներ առաջ պաղպաղակի փայտիկներ էինք հավաքում՝ Ամանորին տոնածառը զարդարելու համար։ Երկու ամիս է՝ մեծից փոքր առանց երկար մտածելու պաղպաղակի փայտիկներ ենք հավաքում, բայց արդեն այն բժշկի համար, որը մեր տան ամենափոքրիկի կոկորդը ստուգելու համար փայտիկ չուներ։

Ափսոսում ենք փայտիկները աղբամանը նետել»։

Այս գյուղում կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031