Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը 115 երկրների 3950 մասնակիցների թվում մասնակցել է Համաշխարհային մշակութային նախաձեռնության “WORLD FOLK VISION” մրցույթին եւ անցել է կիսաեզրափակիչ փուլ: Մարիաննան քանոն ազգային նվագարանով եւ Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հայրենակցուհին, որը մեր քվեարկությամբ աջակցության կարիք ունի՝ վերջնական հաղթանակի հասնելու համար, ասաց, որ քվեարկությունը սկսվում է հունիսի 1-ից՝ մրցույթի կայքէջում եւ տեւելու է մինչեւ հունիսի 15-ը: Նաեւ նշեց, որ մասնակցությունը մրցույթին տարբեր ձեւաչափերով է՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբային կատարումներով, ու ընդգրկում է տարբեր ժանրեր: «Որպես գործիք մեր քանոնը միակն է»,-հավելեց Մարիաննա Գեւորգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ “WORLD FOLK VISION” մրցույթի էջից