Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում է Գյումրիում 6-7 թափառող շների կողմից հարձակման ենթարկված  փոքրիկը

Մայիս 31,2020 21:45

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շներ հարձակվել են երկուս ու  կես տարեկան երեխայի վրա՝  նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։

Նրան  սկզբում բժշկական օգնություն էին ցուցաբերել «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում», որտեղից  էլ տեղափոխել էին  մայրաքաղաք։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, բայց քանի որ երեխան պարանոցի շրջանում կծած վերքեր ուներ ու նեղ մասնագիտական օգնության կարիք կար, նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամլո քարտուղար Գևորգ Դերձյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց կայուն:

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն», -գրել է Գևորգ Դերձյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031