Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած կորոնավիրուսի համավարակի որոշ սահմանափակումներին, «Վարդատոնը» նշվեց

Մայիս 31,2020 20:32

Չնայած աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի որոշ սահմանափակումներին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, թբիլիսահայերը վերստին հնարավորություն ունեցան ավանդաբար մայիս ամսվա վերջին կիրակի օրը կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին:

2020 թվականի մայիսի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սրբազան արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

Հավարտ Սրբազան արարողության, ներկաները փոխադրվեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, որտեղ, Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը համայնքային գործիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոոնարհեցին նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին:

Մինչև ուշ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տարածվում էր Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը, դառնալով «Վարդատոնի» ձևափոխված, սակայն անխափան տոնակատարություն և Սայաթ-Նովա երգչի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՅԱՀՈՑ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anush says:

    Մեր Ծաղկեվանքն էլ է մարդաշատ եղել այսօր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031