Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները»․ Կարեն Մեժլումյան

Մայիս 31,2020 16:11

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերմաչափում ես՝ 37+։
Դեղեր, վիտամիններ… Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID-19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր… Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները…

Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։
Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատանքի վայրում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։

Եվ ընդհանրապես, արժե՞ արդյոք համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։
Առո՛ղջ եղեք։

https://www.facebook.com/karen.mezhlumyan.35/posts/2936101139778489

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031