Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ էին գործերս, հիմա էլ աշխատել հեռավար. «Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը»

Մայիս 31,2020 14:35

Գործերը կուտակվել են, դասերը ժամ առ ժամ կրկնապատկվում են ու դեռ պետք է ընթրիք պատրաստել, երեխաներին մանկապարտեզից վերցնել ու սիրելիի համար նվեր գնել: Արդեն գլուխդ բռնել ես ու նստել: Դե կներես, իսկ ո՞վ պետք է անի քո գործերը քո փոխարեն:

Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնը, Էնշտեյնը, մայր Թերեզան բոլորն էլ 24 ժամունեին, Բախն էլ 24 ժամ ուներ: Դե նա էլեկտրոնային նամակներ չէր ստանում, բայց 20 երեխա ուներ, իսկ դու աում ես` չեմ հասցնում, – ասում է ամերիկացի գործարար, խորհրդատու Դեյվիդ Ալենը։

Արդյունավետության տեսության առաջատար մտածողներից մեկը, «New York Life» ապահովագրական ընկերության, Համաշխարհային Բանկի, «Ford» հիմնադրամի և բազմաթիվ այլ ընկերությունների խոսնակն ու գլխավոր խորհրդատու Դեյվիդ Ալենը ժամանակի կառավարման իր խորհուրդները ամբողջացրել է մեկ գրքում՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը»:

Գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկներում, և վաճառվել հարյուր հազարավորավոր օրինակներով: «The New York Times»-ը գիրքն անվանել է վերջին 10-ամյակի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այն կարելի է գտնել նաև հայերենով: Newmag-ը գիրքը թարգմանել է այս տարի է:

Ինչպե՞ս հաղթահարել աշխատանքային օրվա լարվածությունը, պահպանել հոգեկան հավասարակշռությունը և հասցնել անգամ երկրորդական գործերը: Գրքում խորհուրդներ են, որոնց կարիքը ունեինք, բայց մինչև այս պահը չէինք կռահել:

Եկեք հասկանանք. Ուղեղը ինֆորմացիա պահելու համար չէ, այլ մտածելու, վերլուծելու և որոշումներ կայացնելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր ուղեղը չենք օգտագործում ըստ նշանակության և նույնիսկ 24 ազատ ժամ ունենալով հանդերձ՝ չենք հասնում արդյունավետության: Սա է Դեյվիդ Ալենի առաջ քաշած հարցերից մեկը:

21-րդ դարն է և այս տեխնոլոգիաների դարում մարդիկ ավելի ու ավելի են զբաղված, ինֆորմացիաները կրկնակի շատ են, նախ ազատեք ուղեղը ավելորդ ինֆորմացիայից: Հեղինակը խորհուրդ է տալիս հանել մտքից ավելորդ ինֆորմացիան ու անհանգստությունը, դրա պահպանումը վստահելով համակարգչին:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը»  գրքի նախաբանի գրողըվստահ է, կյանքը վերից վար արմատական փոփոխություններից հետո միայն կարելի է բարելավել կյանքի ընթացքը: Ի դեպ, Ջեյմս Ֆելոուսը հասցրել է գրել տասը գիրք.

Եթե ցանկանում եք կորցնել 20 կգ, հսկողության տակ առնել Ձեր ֆինանսական վիճակը, բարելավել ընտանեկան հարաբերությունները, կամ ունենալ Ձեր երազանքների կարիերան, ապա ՁԵր կյանքի բոլոր ոլորտներում պետք է վերից վար արմատական փոփոխություններ անեք:

Սահմանեք նպատակներ, գտեք պարզ ուղեցույցներ դրանց հասնելու համար, հերթով-կարգով կարգի բերեք բոլոր մնացած գործերը: Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է:

Աշխատանքը ավելի հեշտ դարձնելու համար այն բաժանեք փոքր մասերի, այսպես ասած, փոքր կտորների:  «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն էլ, եթե կարդաք, կնկատեք, որ հեղինակը  բաժանել է երեք մասի, սկզբում  նկարագրել է ընդհանուր համակարգը, հետո մանրամասն ներկայացրել մեթոդների կիրառությունը և գիրքն ամփոփել ակնկալիքներով:

Անձնական աճի համար հաճախ Ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ է նա հասցնում բոլոր գործերը, իսկ ես` ոչ: Գիրքն էլ Ձեզ կօգնի հասցնել բոլոր հանձնարարությունները, գտնել հաջողության ճանապարհը, և կարգի բերել ցաքուցրիվ օրակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031