Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ են եւ ինչպես են իրենց զգում Մարի Իզմիրլյան մանկատան՝ կորոնավիրուսով վարակված երեխաները

Մայիս 31,2020 13:16

Մանկատան՝ կորոնավիրուսով վարակված երեխաների ինքնազգացողությունը լավ է, այս պահին որեւէ ախտանշան ու առողջական խնդիր նրանք չունեն, անգամ ջերմություն չեն ունեցել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաներ դայակների հետ միասին մեկուսացված են: Նրանց մոտ եւս կորոնավիրուս էր հայտնաբերվել: Կորոնավիրուսի ախտանշաններն առաջինը դայակներից մեկի մոտ էր ի հայտ եկել, որի թեստի պատասխանը դրական է եղել: Մանկատանը թեստավորվել էր 64 անձ, վիրուսը հաստատվել էր 15 անձի մոտ՝ 9 երեխայի և 6 դայակի:

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ ո՛չ երեխաները, ո՛չ դայակներից որեւէ մեկը հիվանդանոց չեն տեղափոխվել: Երեխաները դայակների հետ, բացառությամբ մեկ դայակի, մեկուսացված են հենց մանկատան շենքում, որովհետեւ հիվանդությունն անախտանիշ է ընթանում, բարդություններ չունեն: Դայակը, որը միայն մայիսի  23-ին 37,6 ջերմություն է ունեցել, մեկուսացել է տանը:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամվում է 0-18 տարեկան 102 երեխա:
Տեղեկացանք, որ այլ մանկատներում կորոնավիրուսի վարակվածության դեպք չի գրանցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031