Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Իրավապահները դրոններ են թռցնում Գագիկ Խաչատրյանի բնակման հասցեի շուրջ. բնակիչներն ահազանգում են

Մայիս 31,2020 12:17

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակման հասցեի շուրջ շարունակվում է կրիմինալ ոդիսականը։ Ինչպես ժամանակին հայտնել էինք, Գագիկ Խաչատրյանի որդու անհետացումից հետո ԱԱԾ 7-րդ վարչությունը պարբերաբար ստուգում էր շենքում բնակվողների ավտոմեքենաները՝ խուզարկելու նպատակով, որպեսզի իբր գտնեն Գագիկ Խաչատրյանի որդուն։ Շենքում կա մոտ 80 բնակարան, և բնակիչները երեկ ուշ երեկոյան Aravot.am-ին կրկին ահազանգել են՝ ԱԱԾ գործողությունների կապակցությամբ։ 

Պարզվում է՝ Տերյան 66 հասցեում գտնվող շենքի շուրջ ամբողջ օրը ԱԱԾ-ի կողմից 4 դրոններ են թռչում, որոնք նկարահանումներ են անում բնակիչների բնակարանների մեջ։ Ինչը պատճառում է մեծ անհանգստություններ, անհարմարություններ և խախտում է անձնական կյանքի իրավունքը։

Իհարկե, դրոնները թռցնելու և պատուհանների տակ նկարահանումներ անելու բացատրությունն այն է, որ իբր փնտրում են Գագիկ Խաչատրյանի որդուն, բայց այս ամենը, ըստ բնակիչների, նմանվում է զավեշտի, որովհետև բոլորի բնակարանների մեջ, այսպես ասած, մտնող տեսախցիկներն ամբողջությամբ խանգարում են բնակիչների ընտանեկան կյանքն ու անդորրը։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031