Եվրոպական ավելի մեծաթիվ երկրներ են շարունակում կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումները մեղմելու գործընթացը, երբ աշխարհում մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 6 միլիոնը:
Ամենամեծ թվով վարակակիրներ ունի Միացյալ Նահանգները: Մինչ այժմ այստեղ այս հիվանդությամբ է վարակվել ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդ: Մահացածների թիվն անցել է 104 հազարը: Մեկ օրում այստեղ գրանցվել է նոր 8650 դեպք: Սակայն որոշ ռեստորաններ ու բարեր սկսել են բացվել որոշ նահանգներում՝ պայմանով, որ միայն գործեն բացօթյա հատվածները: Որոշ քաղաքներում թույլատրվել է վարսավիրանոցների եւ որոշ այլ ծառայությունների աշխատանքը:
Տնտեսությունը վերաբացելու գործընթացի մեջ է Մեծ Բրիտանիան, որտեղ միայն վերջին մեկ օրվա ընթացքում կովիդ-19 հիվանդությանը զոհ է գնացել 215 մարդ, այստեղ բոլոր մահացածների թիվը հասցնելով 38.376-ի: Մինչ այժմ այս երկրում կորոնավիրուսով է վարակվել 272 հազար մարդ:
118 մարդ է մեկ օրվա ընթացքում մահացել Իտալիայում, որը վիրուսակիրների թվով այսօր վեցերորդ տեղում գտնվելով, տվել է ընդհանուր առմամբ ավելի քան 33.340 զոհ:
Կարդացեք նաև
Սակայն ակտիվ վարակակիրների թիվը մեկ օրում կրճատվել է 2484-ով: Նրանցից 475-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 28.700-ի: Մեկ օրում Ֆրանսիան տվել է եւս 52 զոհ, որը մեկ շաբաթվա ընթացքում մահացությունների ամենացածր ցուցանիշն է այս երկրում:
Ֆրանսիան եկող երեքշաբթի օրվանից անցնում է սահմանափակումները մեղմելու երկրորդ փուլին: Կվերացվի մինչեւ 100 կմ շառավղով ճամփորդելու արգելքը, կվերաբացվեն բարերը, ռեստորանները, սրճարանները, այգիները, ծովափերն ու թանգարանները: Սակայն Փարիզն ու նրա շրջակայքը դեռեւս կշարունակեն սահմանափակումները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում