Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա»

Մայիս 30,2020 23:24

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկման ընթացքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանին սպասվում է ավելի մեծ սկանդալ։ 

«Արդեն կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ոմն Դավիթ Գալստյանի հետ ներգրավված է զենքի միջազգային առևտրի մեջ»,- ըստ նրա, այդ պատճառով վարչապետի խորհրդական գեներալ Կարապետյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից մեկնել է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ այս սկանդալը «ծածկադմփոց» անեն։ 

Միքայել Մինասյանը նշեց, որ այս պատմությունը ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետ, այդ իսկ պատճառով չի կարող բոլոր մանրամասները հայտնել. «Պատմությունը շատ պարզ է, ծխախոտից և ադամանդից հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա»։ 

Նա մանրամասնեց, որ Հայաստանը իրավունք ունի Ռուսաստանից զենք և զինամթերք գնել ռուսական ներքին գներով, և այդ գները միջազգային գներից կարող են տարբերվել մինչև 65 տոկոսով. «Նիկոլ Փաշինյանը հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից սկզբում այդքան չսիրված, իսկ հետո այդքան մոլագար սիրված Ռուսատանի հետ, այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ», միջոցով մտածում և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին՝ պաշտպանության նախարարության միջոցով և տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության անունից պատվիրի, կոչենք դա, հարյուր միավոր զենք։ Այնուհետև Հայաստանի Հանրապետությունը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ հարյուր տեսակից ընդունենք 60-ը։ Եվ այդ 60-ի համար վճարում է, և այդ 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, կա մի բացառություն, որ այն 40-ը, որ սկզբնականում պատվիրել են, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրների հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակի համար՝ Արաբական Էմիրություններ»։

Միքայել Մինասյանի խոսքերով՝ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում, և չորրորդ երկրում զենքը օգտագործելուց հետո Ռուսաստանում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է չորրորդ երկրում։ Եվ Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար որոշել են պատժել. «Դավիթ Գալստյանին հայտարարում են persona non-grata, և 10 տարով արգելում են սույն անձնավորության մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ զրկելով Հայաստանի Հանրապետության մոնոպոլիստին հնարավորությունից զենք և զինամթերք առնել Ռուսաստանի Դաշնությունից»։ 

Նա անդրադարձավ նաև Հայաստանի ձեռք բերած Օսա-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգին. «Այդ գերժամանակակից զենքը հանվել է արտադրությունից 1985 թվականին։ Սկսվել է արտադրությունը 1975 թվականին և հանվել է արտադրությունից 80-ականի կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում՝ ինչ է ինքը ասում, որովհետև նրանք չեն գնել Օսա-ԱԿԱ, նրանք գնել են Օա-ԱԿԱԷՄ։ Բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր «բիռկաները», որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին։ Եվ ուղղակի լավ նորոգված, լավ ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել «բռակ» լինելու պատճառով»։ 

Միքայել Մինասյանը, մեջբերելով միջազգային մամուլը, ասաց, որ Հորդանանի Թագավորությունը վաճառել է 51-52 հակաօդային պաշտպանության մեքենա, որոնք էլ Հայաստանը գնել է։ Նա հավելեց, որ շատ հաճախ պետությունները այդ զինատեսակը վաճառում են որպես մետաղ. «Ինչպես խոսում են մնացած մասնագետները, այդ հակաօդային համակարգը բարոյապես հնեցված է, որովհետև արտադրված է 70-ական, կամ լավագույն դեպքում՝ 80-ականների սկզբում։ Եվ այսօրվա համակարգերը շատ-շատ-շատ ավելի ժամանակակից են։ Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է Օսա-ԱԿԱ։ Զինված ուժերը իրենց առաջին օրվանից ունեցել և օգտագործել են, և ունեցել են բազում հնարավորություններ դա անվճար ունենալու։ Եվ նույնիսկ այս իշխանությունները չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը առաջարկվել է նույն այս հորդանանական Օսա-ԱԿԱ-ները, բայց փորձագետների գրավոր կարծիքի հիման վրա մերժվել է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին ունի այդ զենքից և ունի ավելի ժամանակակից այնպիսի հակաօդային համակարգեր, որ այս փուլում կարիք չկա, և այդ գումարը կարելի է ծախսել շատ ավելի պիտանի ոլորտներում»։ 

https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2886548554733540/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031