Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ավտոմեքենայի մեջ նույն ընտանիքի անդամները դիմակ չկրելու համար տուգանվելու են

Մայիս 30,2020 19:13

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ դիմելով ազգաբնակչությանը՝ հայտարարեց. «Ես կրկին ու կրկին ուզում եմ ուշադրություն հրավիրել պարետատան սահմանած կանոնները ճշգրիտ պահպանելու վրա: Երեք օրվա տուգանքների այս համատեքստում  քննարկվում էր, թե ինչու են նույն ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ դիմակ չկրելու համար տուգանվում: Ես ուզում եմ հիշեցնել, որ պարետատան որոշմամբ ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ, ինչպես ինքը կա ֆիզիկապես: Եվ ինչպես, օրինակ, առեւտրի կետերում , սուպերմարկետներում, այնպես էլ մեքենաներում, հասարակական տրանսպորտում, նույն ընտանիքի անդամները պարտավոր են կրել դիմակներ:

Երբ նախկինում ասում էինք՝ բացառեք առանց դիմակի շփումը ընտանիքի անդամ չհանդիսացող քաղաքացիների հետ, դա չի նշանակում, թե ընտանիքի անդամների հետ ամեն տեղ եւ ամենուր կարելի է շփվել առանց դիմակի: Այո, ավտոմեքենաների մեջ, տրանսպորտային միջոցներում, փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տնից դուրս պետք է պարտադիր ընտանիքի անդամների հետ շփվել բացառապես դիմակով: Իսկ տներում, նույնիսկ հարեւանների հետ պետք է շփվել բացառապես դիմակով:

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նույնիսկ բացօթյա առեւտրի պարագայում անպայման պետք է առեւտուրն իրականացնել դիմակով եւ թե գնորդը, թե վաճառողը պետք է պարտադիր լինեն դիմակով»,-հայտարարեց վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031