Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը առաջիկա մեկ տարում լինելու է խիստ անհրաժեշտություն»

Մայիս 30,2020 18:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ճեպազրույցում նշեց, որ չնայած երեկ՝ նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում:

«Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որեւէ բովանդակային բան փոխե՞լ է մեր իրավիճակում: Ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ առաջիկա մեկ տարում է դա լինելու խստիվ անհրաժեշտություն: Եվ այն, որ չեն պահվում այդ կանոնները պատշաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ, որոնք վերաբերել են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին եւ նաեւ տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատուն եւ դրանց գործունեությունը դադարել է»,- ասաց վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031