Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն․ ԱԱՏՄ

Մայիս 30,2020 18:25

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և  արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումների հիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։

Հարկ է շեշտել, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ։

ԱԱՏՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031