Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ»․ Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

Մայիս 30,2020 15:35

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հաստատելով հոր մահվան մասին լուրը:

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,-գրել է Կոնջորյանը:

Նշենք, որ ըստ  ArmLur.am-ի, Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ «Առավոտը» ցավակցում է Հայկ Կոնջորյանին եւ մահացածի բոլոր հարազատներին: 

https://www.facebook.com/KonjoryanHayk/photos/a.752082684956058/1588858661278452/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031