Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը առանց «սեթեւեթանքների» դիմեց աշակերտներին. «Սիրելի բալիկներ, ներդասարանային միջոցառումներով վտանգում եք ձեր տատիկ-պապիկների կյանքը»

Մայիս 30,2020 15:12

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեռ երեկ էր տեղեկացրել, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր խոսելու է այն մասին, թե միասին ինչ պետք է անել, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները:

Նա առաջին հերթին անդրադարձավ այս օրերին եւ շաբաթներին իր տեսածներից առաջացրած մտահոգությանը: «Դպրոցների մեծ մասում մեր պահանջները, խնդրանքները պահվում են, բայց ինձ համար շատ տարօրինակ են դպրոցական խնջույքների լուրերը եւ որոշ փաստեր, որտեղ վարակի տարածման ամենամեծ հնարավորությունը կա:

Սիրելի աշակերտներ, շատ ուղիղ ձեզ եմ դիմում: Սիրելի ծնողներ, ձեզ էլ խնդրում եմ՝ շատ ուղիղ փոխանցել  այս ուղերձը ձեր երեխաներին: Ներդասարանային եւ այլ մասսայական միջոցառումներով մենք. ա) հեռացնում ենք հնարավորությունը բնականոն կյանքին վերադառնալու, բ) Մենք շատ հաճախ ապրում ենք մեր ծնողների, տատիկ-պապիկների հետ: Ձեր երեխաներն ամենայն հավանականությամբ այս հիվանդությունն ասիմպտոմ կկրեն, այսինքն, իրենց վրա ոչ մի բան չեն զգա՝ չեն ունենա տաքություն, չեն զգա թուլություն, բայց մեծ հավանականությամբ իրենք կվտանգեն իրենց տատիկ-պապիկների եւ ծնողների կյանքը:

Բայց էստեղ լուծում կա. ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում եւ սոցիալական հեռավորության պահպանում: Էս  բաղադրիչները եթե պահպանում ենք, ըստ էության զրոյի ենք մոտեցնում վարակվելու եւ սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031