Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։
«Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-ասված է ուղերձում։
Նախագահ Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ