Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները չունեն ամենից շատ տուժած ոլորտին աջակցման առանձին հակաճգնաժամային ծրագիր. «Ազգ»

Մայիս 30,2020 11:25

Համաշխարհային տնտեսության կրած վնասի չափի մասին դեռ վաղ է խոսել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ տնտեսության ամենաշատ տուժած ճյուղը լինելու է զբոսաշրջությունը: Այս ճյուղի կաթվածահար վիճակը առաջիկա ամիսներին շարունակվելու է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում: Քանի դեռ անհայտ է, թե երբ կվերանա կորոնավիրուսի վտանգը, անհայտ է նաեւ, թե երբ կսկսի զբոսաշրջությունը վերականգնվել: Հայաստանի դեպքում այդ հեռանկարը առավել քան մշուշոտ է, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ակնհայտ տանուլ ենք տալիս, ի տարբերություն աշխարհի մի շարք այլ երկրների (Մակեդոնիա, Սլովենիա, Վրաստան, Չինաստան եւ այլն), որոնք համակարգված աշխատանքի եւ ճիշտ կառավարման շնորհիվ գործնականում դուրս են եկել այդ վիճակից: Այսինքն, մեր դեպքում վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա զբոսաշրջային սեզոնը` ամառ եւ աշուն, արդեն կորցրել ենք:

Բացի կորոնովիրուսի դեմ անարդյունավետ պայքարից, Հայաստանի իշխանությունները չունեն ամենից շատ տուժած ոլորտին աջակցման առանձին հակաճգնաժամային ծրագիր: Ընդ որում, չնայած կառավարությունը զբոսաշրջությունը ճանաչել է գերակա ճյուղ: Հայկական ներգնա զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունները փորձում են կառավարության ուշադրությունը գրավել այս հարցով, բայց առայժմ անարդյունք: Նվազագույնը, որ անհրաժեշտ է այդ ոլորտին, որպեսզի իրենց տրամադրվեն 36 ամիս ժամկետով արտոնյալ վարկեր, ինչը դեռեւս տեղի չի ունեցել:

Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալված պայքարն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տնտեսության այս ճյուղում: Որքան ուշ հաղթահարենք մեր երկրում համավարակը, այնքան հետ մնանք զբոսաշրջության համաշխարհային վերականգնումից եւ կկորցնենք մեր երկիր այցելողներին: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո զբոսաշրջության պահանջարկը սկզբնական շրջանում արագ է վերականգնվելու եւ դա հնարավորություն է կորցրածը մասամբ եւ արագ հետ բերելու: Այն երկրները, որոնք արագ կհաղթահարեն համավարակը, նրանք էլ առավելագույնը կշահեն զբոսաշրջության պահանջարկի վերականգնումից :

Այս իրավիճակը պետք է համապատասխան եզրակացությունների պատճառ դառնար կառավարության համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանից արտերկիր զբոսաշրջության մեկնողներն այս տարի կմնան եւ կհանգստանան Հայաստանում մասամբ փոխհատուցելով դրսից եկող հոսքի բացակայության կորուստները: Սակայն տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդելու նաեւ այդ մարդկանց եկամուտների վրաՙ հետեւաբար նրանցից շատերը Հայաստանի ներսում էլ հանգստի չեն մեկնի:

Ներկայիս ճգնաժամային վիճակում բացահայտվեց նաեւ մեկ այլ՝ ավելի հիմնավոր խնդիրՙ զբոսաշրջության ռիսկայնությունը նմանատիպ ճգնաժամերի դեպքում: Այն, որ պետք է խրախուսել այս ճյուղի զարգացմանը, որեւէ մեկը չի առարկում, բայց այն չի կարող փոխարինել արդյունաբերական երկիր լինելուն: Մեր խնդիրը պետք է լինի վերստին ձգտել դառնալ արդյունաբերական երկիր :

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031