Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիկտոր Մնացականյան. կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով. «Ժամանակ»

Մայիս 30,2020 11:17

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքաշինական որոշ խնդիրների՝ մասնավորապես Կոնդ թաղամասում կառուցապատման համար շինթույլտվության դիմելու և Սարյան-Բյուզանդ-Արամի փողոցի միջնամասում՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց ՀԷՑ-ի նոր ենթակայան կառուցելու շինթույլտվության խնդրին։

Վիկտոր Մնացականյանը մտահոգություններ հայտնեց այս կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։ Նախկին թաղապետն երկու խնդիր առանձնացրեց․

«Առաջինը՝ մի քանի օր առաջ տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը, կարծես, վերջնական մեխն է խրելու Կոնդի այդքան չարչրկված հարցում, այն է՝ Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։ Տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածը տարբեր իշխանությունների կողմից ասոցացվել պրոբլեմի հետ։ Հիմնվելով կատարածս ուսումնասիրությունների վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք այսօր ունենք «Կոնդի մուտքի խնդիր», այսինքն՝ եթե քաղաքացիների մեծ մասին այսօր հարցնենք, թե որտեղից նրանք կարող են մտնել Կոնդ, 90 տոկոսի մոտ, վստահաբար, կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ՝ «տարածքային գետտո»։

Հիմա անդրադառնամ նաև այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան-Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և, ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։

Նշեմ, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույն է՝ այդտեղ կառուցապատումը, կարծում եմ, անթույլատրելի է»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031