Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանը նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․ «Ընդհանուր առմամբ, համահունչ է մեր դիրքորոշմանը»

Մայիս 30,2020 11:03

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակեց երկար սպասված խորհրդատվական կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի, ինչպես նաեւ դրա կիրառման վերաբերյալ՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի դիմումին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը նշեց, որ մարդիկ չեն պատկերացնում 16-րդ արձանագրության գործընթացը․ «Սա երկրորդ դեպքն է, երբ ՄԻԵԴ-ը խորհրդատվական կարծիք է տալիս 16-րդ արձանագրության վերաբերյալ եւ Հայաստանի համար առաջին դեպքն է։ Այլ միջազգային դատարաններ այս պրակտիկան մի քիչ ունեն, մի քիչ ոնց որ անսովոր է․․․ Սահմանադրական դատարանը երբ քննում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիմա վրա որոշակի հոդվածների սահմանադրականության գործը, իր մոտ որոշակի հարցադրումներ են առաջացել՝ ՄԻԵԴ-ի մեկնաբանությունների հետ կապված, ընդ որում՝ որոշակի հարցադրումներ, ՍԴ-ի կարծիքով, նոր հարցեր են: ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ մի քանի տեղ արձանագրում է՝ ճիշտ է, ես այս հարցում չունեմ միատեսակ որոշում, բայց այս որոշումներից բխեցնում եմ այս»։

Ըստ պաշտպանի՝ ՄԻԵԴ-ը պատասխանել է երրորդ եւ չորրորդ հարցերին՝ տեսնելով հարցերի եւ գործի միջեւ եղած կապը․ «Մեկը վերաբերում է օրենքի որոշակիության ստանդարտին, եւ երրորդ հարցի մեջ առաջինի եւ երկուսի էլեմենտներն է մտցրել։ Հարցը հետեւյալն է եղել․ որոշակի ստանդարտը ո՞րն է, եւ արդյոք, եթե հղում է արվում տվյալ դեպքում Սահմանադրության նորմերին, դա կարո՞ղ է համարվել որոշակի, թե՞ ոչ։ ՄԻԵԴ-ն ասել է, որ ինքնին հիմք չի կարող լինել, որ մենք պնդենք, որ չի համապատասխանում, եւ չի կարող հիմք լինել, որ համապատասխանում է։ Բայց 2 շատ կարեւոր հանգամանք է դրել․ առաջինն ասել է, որ շատ հստակ լինի ե՛ւ հղում կատարող նորմը, ե՛ւ այն նորմը, որի վրա հղում են կատարում։ Երկրորդ հարցը՝ որ չի կարող այն նորմը, որի վրա հղում է կատարվում, ընդլայնել հանցագործությունը, ամեն դեպքում՝ հանցագործությունը պետք է սահմանվի հանցակազմով, եւ մի շարք այլ ստանդարտներ։ Երկրորդ հարցը վերաբերում է հետադարձ ուժին։ ՍԴ-ն ասում է՝ լավ, ոնց որ թե լիքը գործեր կան, որտեղ քննարկվել է հետադարձ ուժ, կարելի է-չի կարելի, բայց բերեք հասկանանք, որ եթե հետադարձ ուժի հարց է առաջանում, ինչ ստանդարտներով պետք է գնահատեմ։ ՄԻԵԴ-ը բավականին մեծ անալիզ է արել անդամ երկրներից եւ արձանագրել է մի քանի կարեւոր կետեր։ Բերել է իր պրակտիկան եւ տվել է որոշակի ստանդարտներ։ Ասել է, որ այդ հարցն առաջնահերթ պետք է լուծի պետության մեկնաբանության պրակտիկայի լույսի ներքո։ Ինքը չի տվել եւ չէր կարող տալ պատասխան, որովհետեւ իր գործառույթի մեջ չէր մտնում՝ իր վրա վերցնել ՍԴ-ի ֆունկցիան։ ՍԴ-ն պետք է սրա հիման վրա գնահատի, բացի Սահմանադրական դատարանից, այս որոշումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ քրեական գործի շրջանակներում։ Ուզում եմ մի կետի վրա ուշադրություն հրավիրել՝ դրա պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքին։ Կա որոշակի շփոթություն, որ ինքը պարտադիր չէ, ինքը պարտադիր չէ այն պատճառով, որ դատական ակտ չէ։ Սա իրավական վերլուծություն է, այնտեղ չկա, որ ինչ-որ մեկն ինչ-որ գործողություն պետք է անի։ Բայց այս մեկնաբանությունները պարտադիր են բոլորի համար»։

Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․ «Ընդհանուր առմամբ, համահունչ է մեր դիրքորոշմանը»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031