Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշման բոլոր հնարավոր միջոցներով ԳԴՀ պաշտոնատարներին, արտգործնախարարությանը հարց են ուղղել՝ ճանաչո՞ւմ է ԼՂՀ դիվանագիտական այս հաստատությունը. «Ազգ»

Մայիս 30,2020 10:45

Ադրբեջանական «Հաքքին.ազ»-ի խմբագրությունը մայիսի 22- ին «շտապ» կամ «հրատապ», իրենց ձեւակերպումն է, մի վերնագիր հրապարակեց՝ «Գերմանիան արգելել է «ԼՂՀ ներկայացուցչության» գործունեությունը»: «Նոր շրջադարձ եվրոպական քաղաքականության մեջ: Անջատականին (բնագիր տեքստում՝ սեպարատիստ) բանտարկություն է սպառնում»:

Ադրբեջանական հիշյալ աղբյուրը նշում է, թե «Եվրոպայի տնտեսաքաղաքական հզոր Գերմանիան կանոնավորապես արտահայտում է իր հստակ դիրքորոշումը «ԼՂՀ» հարցի եւ ադրբեջանական հողերը զավթելու (օկուպացիա) առումով, բայց, ի հեճուկս դրա, երկրում գործում էր անջատական «ներկայացուցչություն», թեկուզ ոչ լեգալ, որ ղեկավարում էր ոմն Հարություն Գրիգորյան: Վերջինիս հանձնարարությունների թվում է եղել ԼՂ անկախության գաղափարի լոբբիինգը, ԳԴՀ քաղաքացիների՝ այդ թվում՝ քաղաքական գործիչների զբոսաշրջային եւ ճանաչողական այցերի կազմակերպումը Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Բնականաբար շրջանցելով միջազգային իրավունքի նորմն ու օրենքը»:

Թեպետ ադրբեջանական լրատվական աղբյուրը նշում է, թե «ներկայացուցչությունն» իրականում գրանցված է եղել որպես «Արցախյան ուսմանց եւրոպական կենտրոն» ոչ կառավարական անվամբ»: Անշուշտ կարելի է շնորհակալ լինել «Հաքքին.ազ»-ին՝ ադրբեջանական մտքի եւ գործի հետեւողական ընթացքը գաղտնազերծելու համար, երբ գրում է, թե բազմիցս են դիմել նույն հարցով: Թեպետ նրանց գործելակերպը միշտ նույնն է՝ «կաթիլը քար է ծակում» հայտնի բանաձեւը եթե բնության մեջ ժայռ է քայքայում, ինչո՞ւ չի կարող քաղաքական ասպարեզում լուծման տարբերակ չլինել: Ճնշման բոլոր հնարավոր միջոցներով ԳԴՀ պաշտոնատարներին, արտգործնախարարությանը հարց են ուղղել՝ «ճանաչո՞ւմ է դիվանագիտական այս հաստատությունը Գրիգորյանի «դիվանագիտական» գործունեությունը, եւ եթե այո, ապա իրավական ո՛ր հիմնավորմամբ»: Այդուհետ հաջորդ հարցըՙ «Հակառակ պարագայում ինչու ղարաբաղյան անջատականը (սեպարատիստը) չի ենթարկվում իրավական պատասխանատվության՝ իր ոչ լեգալ գործունեության համար»:

Այս հարցապնդումները, որ փոխանցում ենք հարազատ մնալով «Հաքքին.ազ»-ի տեքստին, չեն կարող անհետեւանք մնալ: Վերջապես, գրում է ադրբեջանական աղբյուրը, ԳԴՀ ԱԳՆ մայիսի 20-ին պատասխանեց: Ըստ նույն աղբյուրի, գրավոր շարադրանքը հետեւյալն է՝ ԳԴՀ չի ճանաչում այսպես կոչված «Արցախի Հանրապետությունը», համապատասխանաբար՝ գոյություն չունեն ո՛չ հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ, ո՛չ էլ այդ կազմավորման ճանաչված ներկայացուցչություններ: ԳԴՀ ՔՕ 132 պարագրաֆի համաձայն, տիտղոսներ կամ արտասահմանյան պաշտոնական կամ ծառայողական կոչումներ, այդ թվում՝ անվանումներ գործածելը, որ կարող են նույնանմանության շփոթ ստեղծել, քրեորեն պատժելի են: Դրա մեջ են մտնում նաեւ այն տիտղոսները, որ գործածողը պատրվակում է, թե գոյություն չունեցող պետության պաշտոնատար է: ԱԳՆ հորդորում է անհապաղ թողնել ԼՂ միջազգային սուբյեկտ լինելը ներկայացնող ցանկացած առերեւութականություն, ինչպես նաեւ դրա հետ առնչվող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: Այլապես հակառակ պարագայում՝ ստիպված ենք կիրառել իրավական միջոցներ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031