Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել. «Ժողովուրդ»

Մայիս 30,2020 10:15

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով:

Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21.9 տոկոսով: Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետեւանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ այդ օրերին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում:

Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 8.6 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել:

Փոխարենը 4.2 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալներն են 8.1 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 11.5 տոկոսով: Սա նույնպես կապված է աշխարհը համակած կորոնավիրուսի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031