Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Հյուգոյի մահվան օրը Փարիզի հասարակաց տները սուգ հայտարարեցին

Մայիս 30,2020 13:00

Հայտնի է, որ անվանի նկարիչները, գրողները, երաժիշտներն ու դերասանները հաճախ տարօրինակ սովորություններ ու մոլություններ են ունենում: kulturologia.ru-ն անդրադարձել է նրանցից մի քանիսին:

Օրինակ,  Ջորջ Օրվելը իր ծանոթներին հանձնում էր հատուկ ծառայություններին:

«Անասնաֆերմայի» եւ  «1984»-ի հեղինակը գիտեր բոլոր այն մարդկանց, որոնք թաքուն հարում էին կոմունիստներին:
George orwell

Նա բոլորին ներառում էր իր «սեւ ցուցակում»:

Ամենավերջում Օրվելը այդ ծավալուն ցուցակը տրամադրել է բրիտանական հատուկ ծառայություններին ու հայտարարել, որ չպետք է վստահել այդ մարդկանց: Ցուցակում են եղել Չարլի Չապլինն ու Քեթրին Հեփբեռնը:
william golding

Նոբելյան մրցանակի դափնեկիր, անգլիացի գրող Վիլյամ Գոլդինգը  մահվանից առաջ գրած հուշերում խոստովանել է, որ բռնաբարել է տասնչորսամյա աղջնակի՝ Դորային: «Նա տակավին երեխա էր, բայց այնքան գրավիչ էր ու կանչող, որ բոլոր այլասերված տղամարդիկ տենչում էին նրան»,-գրել է Գոլդինգը:

«Անվերջանալի կատակ» գրքի հեղինակ Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսը հայտնի է որպես դաժան հետապնդող: Նա հրաշալի գրող է, բայց երբեք աշխարհի լավագույն բոյֆրենդը չի եղել: Նա քանիցս փորձել է քիլլեր գտնել՝ սիրած էակին՝ Մերի Կարին սպանելու համար: Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսը խախտվելու աստիճան սիրահարված էր Մերիին, որն ամուսնացած էր եւ երեխաներ ուներ, բայց դա Դեւիդին քիչ էր հուզում: Չնայած սիրում էր այդ կնոջը, բայց մի անգամ  կատաղության  պահին սուրճի փոքրիկ սեղանով հարվածեց նրա գլխին ու քիչ էր մնում սպաներ: Դրանից հետո միայն Մերին վերջնականապես բաժանվեց նրանից:

Վիկտոր Հյուգոն տարված էր թեթեւ վարքի տեր կանանցով, սեքսը նրա համար առաջնահերթություն էր, նրա մասին այդ համատեքստում նույնիսկ լեգենդներ էին պտտվում: Հյուգոն նախընտրում էր հատկապես ամուսնացած կանանց, նաեւ հասարակաց տների գեղեցկուհիներին: Նա անգամ իր հարսանեկան գիշերից հետո է հասարակաց տուն գնացել: Ասում են՝ երկու տարվա մեջ նա իր անկողին էր քարշ տվել երկու հարյուր կանանց: Իր օրագրում էլ  Հյուգոն մշտապես գրում էր իր զգացողությունների եւ ապրումների մասին: Եվ բնավ տարօրինակ չէ, որ Հյուգոյի մահվան օրը Փարիզի բոլոր մարմնավաճառները սգո օր հայտարարեցին, եւ այդ օրը քաղաքի հասարակաց տները չաշխատեցին:
Allen Ginsberg

Ամերիկացի բանաստեղծ, բիթ սերնդի հիմնադիրներից Ալեն Գինզբերգը  NAMBLA կազմակերպության պատվավոր անդամ էր, եւ պնդում էր, որ աշխարհին անհրաժեշտ է տարբեր ազատությունների, այդ թվում մանկական պոռնոգրաֆիայի ազատության ռեֆորմ: Նրա պնդմամբ, ցանկացած «ոչ» կարող է նշանակել «այո»:

Էզրա Փաունդը ֆաշիստ էր, նա Մուսոլինիի կուռքն էր, ու երբ նրանց հանդիպումը կայացավ, Փաունդը Մուսոլինիին հաճոյախոսությունների տարափ հղեց: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էզրա Փաունդը ռադիոյով ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ ամերիկացի ժողովուրդը պետք է հեռու մնա ֆաշիզմից:
caravaggio

Իտալացի նկարիչ, XVII դ. գեղանկարչության ռեալիստական ուղղության հիմնադիր Կարավաջոն հայտնի է նրանով, որ մարդ է սպանել մարմնավաճառի սիրուց դրդված: 1606թ. նա սպանել էր Ֆիլիդե Մելանդրոնիի սուտենյորին, քանի որ սիրում էր թեթեւաբարո այդ աղջկան ու ցանկանում էր պաշտպանել նրա պատիվը:

Միքելանջելոն իրեն բարձր էր դասում բոլորից եւ արհամարհում էր մյուսներին: Նա անզուսպ ատելություն էր տածում Լեոնարդո դա Վինչիի հանդեպ: Չնայած աստվածատուր տաղանդին՝ Միքելանջելոն գծուծ եւ ընկերազուրկ մարդու համբավ ուներ:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031